Վանեսա Մարսիլ
Վանեսա Մարսիլ անգլ.՝ Vanessa Marcil | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Indio, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Indio High School? և College of the Desert? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Beverly Hills, 90210? և General Hospital? |
Ամուսին(ներ) | Քորի Ֆիլդման և Կարմինե Ջովինացցո |
Համատեղ ապրող(ներ) | Բրայան Օսթին Գրին և Բեն Յանգեր |
Երեխա(ներ) | Կասիուս Լիա Մարսիլ-Գրին |
Պարգևներ և մրցանակներ | |
vanessamarcil.net | |
Վանեսա Մարսիլ Ջովինաձո (անգլ.՝ Vanessa Marcil-Giovinazzo[2] , արտասանվում է /mɑrˈsɛl/, ծննդյան անունը Սալլի Վանեսա Օրտի անգլ.՝ Sally Vanessa Ortiz, 1968, հոկտեմբերի 15[3]), ամերիկացի դերասանուհի։ Ոչ մեծ հռչակ է ձեռք բերել «Գլխավոր հոսպիտալ» սերիալում Բրենդի Բարեթ Կարինթսոնի, «Բեվերլի Հիլզ, 90210»-ում Ջին Քինքեյդի և «Լաս Վեգաս» հեռուստասերիալում Սեմ Մարկեսի դերերը տանելով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանեսան չորս երեխաներից ամենափոքրն է, Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում՝ դեղաբույսեր վաճառող Պատրիս Մարսեդի և կապալառու Պիտեր Օրտիսի ընտանիքում[4][5]։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվել են[6]։ ԴԵրասանուհու հայրը մեքսիկացի է, մայրը՝ ֆրանսիական, իտալական և պորտուգալական արմատներով ամերկացի[7]։
Մարսիլը 1989-2002 թվականների ընթացքում ամուսնացած է եղել Քորի Ֆալդմանի հետ, սակայն երբեմն նա հերքում է այդ փաստը[8]։ Օրինակի համար, 2005 թվականի հունիս ամսվա «Maxim» ամսագրի հարցազրույցում, դերասանուհին ասել է․ «Ես Քորիի հետ ամուսնացած չեմ եղել։ Ես նրա հետ պատանի ժամանակ թմրանյութեր եմ օգտագործել[9]։ Ինչպես էլ որ լինի, Նևադա նահանգի ամուսնությունների մասին տեղեկությունները փաստում է այն բանը, որ Ֆելդմանը և Մարսիլը ամուսնացել է են 1989 թվականի օգոստոսի 6-ին՝ Վանեսան գրանցվել է որպես Սալա Վանեսա Օրտիս[10]։
1995-1997 թվականների ընթացքում Մարսիլը հանդիպել է Նատան Ֆիլիոնի հետ[11], իսկ 1999-2003 թվականների ընթացքում՝ իր նախկին կոլեգա Բրայան Օսթին Գրինի հետ։ 2002 թվականի մարտի 30-ին ծնվեց Մարսիլի ու Գրինի տղան (նրանք ամուսնացած չէին)՝ Կասիուս Լիջա Մարսիլ Գրինը (անգլ.՝ Kassius Lijah Marcil-Green)[12]։ Դերասանուհին սիրավեպ է ունեցել նաև Թայլեր Քրիստոֆերի հետ[13]։
2010 թվականի հուլիսի 11-ին Նյու Յորքում Մարսիլն ամուսնացել է դերասան Կարմին Ջովինաձոյի հետ[14]։ 2011 թվականի հունիսին զույգը հայտարարեց, որ սպասում է իր առաջնեկին[15], սակայն 2011 թվականի դեկտեմբերին Ջովինաձոն Twitter-ով հայտարարեց, որ Մարսիլը կորցրել է երեխային[16]։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Վանեսան Կամինից ապահարզան պահանջեց[17]։ Նրանք պաշտոնապես բաժանվել են 2013 թվականի մարտին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1992 թվականին «Գլխավոր հոսպիտալ» սերիալում հայտնվելը, Մարսիլը խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումների մեջ։ Դերակատարման համար դերասանուհին երեք անգամ «Էմմի» մրցանակ է ստացել (1997, 1998 և 2003 թվականներին), նաև 2003 թվականին ստացել է «երկրորդ պլանի կնոջ դերի առաջնակարգ կատարում» մրցանակ։ 1998 թվականի փետրվարին «գլխավոր կնոջ դերի առաջնակարգ կատարում» անվանակարգով ստացել է «Soap Opera Digest Awards» մրցանակ[18]։
1994 թվականին նկարահանվել է Պրինսի «The Most Beautiful Girl in the World» երաժշտական տեսահոլովակում, ինչպես նաև հաջորդ տարում ընդգրկվել է People ամսագրի կողմից կազմված «աշխարհի 50 ամենգեղեցիկ մարդկանց» շարքի մեջ[19]։ 1996 թվականին ստացել է իր առաջին դերը մեծ ֆիլմում, Նիկոլաս Քեյջի, Շոն Քոններիի, Էդ Հարիսի հետ խաղացել է «ժայռը» կինոնկարում։
«Գլխավոր հոսպիտալում» վեց տարի նկարահանվելուց հետո, դերասանուհին 1998 թվականին լքում է այն և սկսում նկարահանվել «Սիրել, կարդալ և խաբել» հեռուստատեսային ֆիլմում, մշտական դեր է ստացել Սթիվեն Սփիլբերգի «Անհավանական պատահականություն» պրոդյուսերակկան ծրագրում։ 1998 թվականի նոյեմբերին դերասանուհին միացել է հայտնի երտիասարդական Բևեռլի Հիլզ, 90210 դրամայի դերասանական կազմին, որտեղ շնորհավորական ուղերձ է հղել Ջերեմի Սիստոյին։ 1999 թվականին խաղացել է երկու անկախ ֆիլմերում՝ «Լավագույն տղաները քնում են միայնակ» և «Սեր մինչև անդունդը»։
Փիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Телевидение | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Օրիգանալ անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
1996 | Ժայռը | The Rock | Կառլա Պաստոլիցի | |
1997 | Երազանք պահիր | 976-WISH | Դանիել | կարճամետրաժ ֆիլմ |
1999 | Լավ տղաները մենակ են քնում | Nice Guys Sleep Alone | Էյրին | |
2000 | Մեր միջև գտնվող անդունդը | This Space Between Us | Մեգգի Հարթի | |
2002 | Հաքեր | Storm Watch | Տեսս Վուդվարդ | Անվան գործածության այլ ձևերը «Virtual Storm» և «Code Hunter» |
2010 | Բանենի ճանապարհը | The Bannen Way | Մեդիսոն | վեբ սերիալ |
Մրցանականեր և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Արդյունք | Անվանակարգում | Սերիալի անվանումը |
---|---|---|---|---|
1994 | «Դայջեստ» մրցանակ | Առաջադրված | Նորեկ կնոջ առավել լավ կատարում | Գլխավոր հոսպիտալ |
1995 | Soap Opera Digest Awards | Առաջադրված | Ամենալավ զույգը (Մորիս Բենարդի հետ) | Գլխավոր հոսպիտալ |
1997 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Առաջադրված | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
1997 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Ամենավառ կերպար ունեցող դերասանուհին | Գլխավոր հոսպիտալ |
1998 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Առաջադրված | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
1998 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Գլխավոր դերի առավել լավ կատարում | Գլխավոր հոսպիտալ |
2003 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Հաղթանակ | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
2003 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Հանդիսավոր վերադարձը իր դերին | Գլխավոր հոսպիտալ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Actress Vanessa Marcil Weds CSI NY Star!». UsMagazine.com.
- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
- ↑ «Vanessa Marcil». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Vanessa Marcil Biography (1990–)». Filmreference.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Vanessa Marcil Biography – Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Vanessa Marcil – Profile, Latest News and Related Articles». Eonline.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Vanessa Marcil Married Corey Feldman (1989—2003)
- ↑ Стать «Viva Vanessa». Журнал Maxim, июнь 2005. Страница 148
- ↑ «AiLIS Public Inquiry Nevada». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «VANESSA MARCIL TELLS ALL». corinthoscompound.com (originally a Soap Opera Digest interview). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Vanessa Marcil Biography». askmen.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Ciaccia, Maria. «Tyler Christopher». About.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ Porter, Rick (July 13, 2010). «Vanessa Marcil, CSI: NY star Carmine Giovinazzo get married» Արխիվացված 2010-12-11 Wayback Machine. Zap2it. Retrieved July 17, 2010.
- ↑ Kroll, Dan J. (June 23, 2011). «Vanessa Marcil announces she’s pregnant». SoapCentral. Retrieved July 3, 2011.
- ↑ Perry, Shayla (December 8, 2011). «Vanessa Marcil-Giovinazzo Suffers Miscarriage» Արխիվացված 2012-01-08 Wayback Machine. CelebrityBabyScoop. Retrieved December 9, 2011.
- ↑ Brian Austin Green’s Ex Vanessa Marcil Getting Divorced
- ↑ «Vanessa Marcil Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Vanessa Marcil – Most Beautiful, Vanessa Marcil». People. 1995 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանեսա Մարսիլ Internet Movie Database կայքում
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- 21-րդ դարի ամերիկայի հրեաներ